Արեգ Գալստյան
Արեգ Գալստյան
Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ
Տանուլ չտանք Հայաստանը մեծ քաղաքականության միջանցքներում Վերջին գլոբալ գործընթացները՝ ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի առաջնորդների միջեւ երկխոսությունը, Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը (այս թեմայով Forbes-ում կա իմ նյութը), Եվրոպայի արտաքին քաղաքական սուբյեկտությունը վերականգնելուն ուղղված Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերը, թուրքական եւ իսրայելական գործոնի ուժեղացումը Մերձավոր Արեւելքում, նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը եւ նոր Ռուսական Կայսրության կառուցման քաղաքականության պահպանումը, խոսում են այն մասին, որ աշխարհը դուրս է գալիս երկարատեւ աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտի: Ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի արմատները գնում են նախորդ դարի 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ: Խորհրդային միության՝ որպես սոցիալ-կոմունիստական գաղափարախոսության կրողի եւ Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգի պահպանման երաշխավորներից մեկի անկումը, ազդարարեց Սառը պատերազմի ավարտը եւ երկբեւեռ աշխարհակարգի ավարտը միջազգային հարաբերություններում: Նրա ավերակների վրա ստեղծվեց նոր համակարգ, որը հիմնված էր հաղթող սուբյեկտի՝ Միացյալ Նահանգների ընդհանուր գլոբալ գերիշխանության վրա:
Կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը Հայաստանում թավշյա հեղափոխությունը գրանցեց ցանկալի արդյունք՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, քաղաքական բոմոնդից մի մարդու հեռանալու փաստը, որի անունը հայկական աշխարհում ասոցացվում էր բացառապես բացասական երեւույթների հետ (կոռուպցիա, աղքատացում, ձախողումներ), չի կարող չոգեշնչել երկրի քաղաքացիներին եւ ամբողջ աշխարհի հայկական բազմամիլիոնանոց համայնքներին: Սակայն վերջին տասը օրերին ժողովուրդը հասավ ավելի կարեւոր պատմական նպատակի՝ համազգային հոգեբանական բեկման: Այդ կարճ ժամանակահատվածում վերադարձավ հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ եկավ երկրի քաղաքական բնույթի փոփոխության վրա սեփական ազդեցության գիտակցումը: Ավելին, նկատելի են պետական ազգի փոքրիկ ծիլերը, երբ էթնիկ հայերը երկրի ներսում եւ ամբողջ աշխարհում համախմբվում են կոնկրետ քաղաքական խնդրի հասնելու համար: Որպես մարդ, որը հայակենտրոն դիրքորոշում ունի, ես չէի կարող չնշել թավշյա հեղափոխության այդ չափազանց կարեւոր արդյունքները: Սակայն, խիստ անհրաժեշտություն կա իրավիճակը դիտարկել գիտնական-վերլուծաբանի աչքերով՝ ազգային էյֆորիայից վերացարկված:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկի պայմաններում Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման նոր ցուցիչ դարձան: Բրիտանական Սոլսբերի քաղաքում ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված սկանդալը հանգեցրեց հերթական դիվանագիտական պատերազմին: Մեծ Բրիտանիայի գլխավոր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն երկրից արտաքսեց ռուսաստանցի 60 դիվանագետների եւ հայտարարեց Սիեթլում հյուպատոսության փակման մասին, եվրոպական երկրները (ներառյալ պաշտոնական Լոնդոնը) persona non grata հայտարարեցին ավելի քան 70 ռուսաստանցիների: Բրիտանական կողմին իրենց աջակցությունը հայտնեցին Կանադան, Ավստրալիան եւ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)՝ հայտարարելով եւս 7 դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան Արեւմուտքի կողմից այդ քայլն անվանեց ոչ բարեկամական՝ խոստանալով ձեռնարկել համապատասխան հայելային միջոցներ: Վաշինգտոն-Բրյուսել-Լոնդոն-Մոսկվա շղթայում հարաբերությունների հերթական գերլարումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բացասական հետեւանքների, որոնք կանդրադառնան նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակում ՌԴ-ի մերձավոր դաշնակիցների վրա:
Ինչպե՞ս համայնքը վերածել Սփյուռքի Տեղի ունեցավ հերթական Համահայկական համաժողովը, որն ակտիվ քննարկումների արժանացավ փորձագիտական եւ լայն հասարակական շրջանակներում: Ոմանք կարծում են, որ նման միջոցառումները կարեւոր են, քանի որ Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչները հայկական աշխարհի առջեւ ծառացած հրատապ խնդիրները քննարկելու հնարավորություն են ստանում: Մյուսները ակտիվորեն քննադատում են համահայկական հավաքը՝ մատնանշելով հստակ գործնական արդյունքների բացակայությունը: Երրորդները բավարարվում են նրանով, որ այդ համաժողովին մասնակցում են հայկական ծագմամբ հայտնի քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, գործարարներ, մարզիկներ եւ արվեստագետներ ամբողջ աշխարհից: Անիմաստ է պարզել, թե ով է ճիշտ, իսկ ով սխալ, քանի որ կողմերից յուրաքանչյուրը զինված է սեփական փաստարկներով: Այսօր կցանկանայի դիտարկել մի կարեւոր խնդրի լուծման՝ համայնքները Սփյուռքի վերածելու բանաձեւերից մեկը:
Տեղափոխելով «հայակենտրոնությունը» Երեւան Տարիքին զուգահեռ՝ յուրաքանչյուր մարդ փորձում է գտնել իրեն եւ իր տեղը գլոբալ աշխարհում: Կյանքի շատ որոշումներ մեզ տրվում են համեմատաբար ավելի արագ եւ հեշտ. սիրելի առարկաները դպրոցում, մասնագիտական կողմնորոշումը համալսարանում, սպորտաձեւը, սիրելի խոհանոցը, հագուստի ոճը եւ այլն: Սակայն մեր սեփական «Ես»-ի վերլուծման, գիտակցման եւ ընկալման հարցում մենք բախվում ենք լուրջ խնդիրների: Միջին դպրոցի ութերորդ դասարանում՝ իմանալով, որ մեր տոհմում եղել է պատմական գիտությունների չորս դոկտոր եւ մեկ ակադեմիկոս, ես սկսեցի լրջորեն զբաղվել պատմությամբ: Երեւի, ինքս ինձ ներշնչել էի, որ պատմության ուսումնասիրությամբ զբաղվելը նաեւ իմ կոչումն է: Հնարավոր է, որ պատմության եւ քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվելը յուրատեսակ պաշտպանական ռեակցիա էր, որի շնորհիվ միակ էթնիկ հային հաջողվեց վերացարկվել 90-ականների վերջերի եւ 2000-ականների սկզբների բարդ միջէթնիկական փոխհարաբերություններից: Բարեբախտաբար, դեռեւս կյանքի այդքան վաղ տարիքում, անգամ ինքս դա չգիտակցելով, հասկացա, որ դրական գնահատական ստանալու համար ես պետք է մյուսներից տասն անգամ ավելի շատ իմանամ, քանի որ նրանց ամեն ինչ շատ ավելի հեշտ էր տրվում:
Թրամփը, Իրանը,Ղարաբաղը… կամ ի՞նչ անի հայկական լոբբին Կրեմլին մոտ գտնվող բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ եւ փորձագետներ համոզված էին, որ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կփոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթը։ Մոսկվայում կարծում էին, որ ԱՄՆ նոր նախագահը կկենտրոնացնի ուժերը ներքին խնդիրների լուծման վրա, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում ուշադրությունը կսեւեռի չինական ուղղության վրա։ Ըստ այդ հաշվարկի՝ Ամերիկան պետք է թուլացներ դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում։ Դեռ ավելին, ռուս փորձագետները ակտիվորեն քարոզում էին Վաշինգթոնի եւ Բրյուսելի միջեւ անխուսափելի կոնֆլիկտի առաջացումը, ինչն իր հերթին կհանգեցներ ՆԱՏՕ-ի պառակտմանը։ Առաջատար պետական լրատվամիջոցները դրական խոսքեր էին շռայլում Թրամփին բնութագրելիս, ներկայացնելով նրան որպես ապագա գործընկեր։
Հայկական «փափուկ ուժի» երեք հիմնասյուները Վերջին քսան տարիներին փոքր ու մեծ շատ երկրներ, ձգտելով իրենց գոյությունը պահպանել փոփոխվող աշխարհում, փորձում են յուրացնել Միացյալ Նահանգներում ստեղծված արտաքին քաղաքականության գործիքները: Միջազգային հանրությունն առավել ակտիվ քննարկում է «փափուկ» կամ «խելացի» ուժի գործոնը, որը դարձել է Ամերիկայի գլոբալ առաջնորդության պահպանման ու սնուցման կարեւորագույն տարրը: Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ծոցի միապետությունները բազմաթիվ միլիոններ են ծախսում «փափուկ ուժի» ազգային հայեցակարգերի մշակումն ուսումնասիրելու վրա: Որոշ երկրներ ինչ-ինչ հաջողությունների են հասնում, մյուսներն անընդհատ տանուլ են տալիս: Մի շարք փորձագետներ սխալմամբ կարծում են, որ «փափուկ ուժ» ունենալու հաճույքն իրենց կարող են թույլ տալ միայն հարուստ պետությունները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի պես երկրները չկարողացան անհրաժեշտ արդյունքի հասնել, այն դեպքում, երբ Իռլանդիան, Իսրայելն ու Լեհաստանը գլխավորում են «փափուկ ուժը» արդյունավետ կիրառող երկրների ցուցակը:
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am