Իէն Գիլանի համերգները Երեւանում - Mediamax.am

Իէն Գիլանի համերգները Երեւանում
 

Մեդիամաքսը հանդես եկավ որպես Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացած երկու համերգների կազմակերպիչը: Համերգները անցկացվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` “Արամ Խաչատրյան” համերգասրահում:

Համերգների գլխավոր հովանավորն էր “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիփոխադրողը` bmi ընկերությունը:

Իէն Գիլանի բարեգործական համերգները տեղի ունեցան “ՙՌոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգից գոյացած հասույթը $ 45 000 չափով ուղղվեց տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

 

 
Մեր ընտրանին