PR եւ հաղորդակցային MediaBrand գործակալությունը ստեղծվել է Մեդիամաքսի հիմնադիրների կողմից 2004թ. ամռանը: Գործընկերությունը Մեդիամաքսի հետ թույլ է տալիս MediaBrand-ին սինթեզել տեղեկատվական եւ PR-ծառայությունները:
MediaBrand գործակալությունը հանդես է եկել իբրեւ Ֆրանսիայում Հայաստանի Տարվա /2006-2007թթ./ եւ Ռուսաստանում Հայաստանի Տարվա /2006թ./ պաշտոնական PR-գործընկեր:
2007թ. սեպտեմբերին MediaBrand-ը հանդես եկավ որպես “Սուրբ Հայաստան` վերադարձ տուն” բացառիկ ցուցահանդեսի գլխավոր PR-պատասխանատու:
MediaBrand-ի պորտֆոլիոն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում` www.mediabrand.am.