Հայկ Խանումյան - Mediamax.am

Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ
Չճանաչվածության սինդրոմ Վերջերս ընկերներիցս մեկը մեկնեց մասնակցելու մի լուրջ կոնֆերանսի… Կոսովոյում: Մի այլ ընկեր Պրիշտինայում այժմ մասնակցում է բավականին հետաքրքիր ամառային դպրոցի: Մի քանի տարի առաջ էլ ես Փարիզում ընթացող մի կոնֆերանսի ժամանակ կոսովար մի փիլիսոփայի հետ ծանոթացա: Հասարակական սեկտորի իմ ընկերները սիրում են բերել Կոսովոյի օրինակը. այս փոքրիկ կիսաճանաչված երկրում հարյուրներով են հաշվում միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Միգուցե ասեք, որ լավ տեղ են գտել փող լվանալու, բայց համաձայնեք, հսկայական փողեր են ծախսում այս երկրում՝ վճարելով հարկեր ու աշխատավարձեր, ստեղծում են տարբեր հնարավորություններ, այդ թվում զարգացման համար, իմ ու իմ նմանների էլեկտրոնային փոստատուփն էլ լցվում է տարբեր նամակներով, որոնք մեզ հրավիրում են Կոսովո՝ գիտաժողովի, ամառային դպրոցի եւ նույնիսկ՝ սովորելու:
Մեր ընտրանին