Արեգ Գալստյան - Mediamax.am
Գլխավոր էջ
Սպորտ
Gastrovino
Հանրապետություն
Հեղինակներ
Հատուկ նախագծեր
հարցազրույցներ
off-the-record
Քաղաքականություն
Հատուկ նախագծեր
Հանրապետություն
«Համաշխարհային ռազմի պատմություն»
5/10/15
Դասավանդի՛ր, Հայաստան
Գիտամարդ
Նորագույն պատմություն
«Հատուկ թղթապանակ»
Պահոց
Պարզաբանում
Արխիվային հատուկ նախագծեր
«Երեւան. XX դար»
«Շարժում 1988/25»
Արարատ 73` վերելքի ուղին
100 seconds
Վանի հերոսամարտը
հայերեն տարբերակ
|
русская версия
|
english edition
հայերեն տարբերակ
русская версия
english edition
Դեկտեմբեր 22, 2024
մեդիամաքս ընկերությունը
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Մեդիամաքս գործակալություն
Մեդիամաքս Մոնիտորինգ
Վերելքի ուղին
Կարծիքներ մեր մասին
Մեդիամաքս-ը YouTube-ում
Նախագծեր
«Երեւան. XX դար» գիրք
Հաղորդաշար` «Արմենիա» TV-ի համար
gt hackathon Armenia 2012
Yerevan Web Meetings
Pictures of home
Գյումրիի դպրոցի շինարարությունը
Hay Superstar հեռուստաշոուի հատուկ թողարկումը
Իէն Գիլանի համերգները Երեւանում
Պետ Քեշի վարպետության դասը
Armenia Grateful 2 Rock
Climbing the Dream!
Ես հաղթահարում եմ ճգնաժամը
Գործընկերություն “Այբ”-ի հետ
Հայաստան-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ
“Ով ով է Հայաստանում”
Բանավեճ անվտանգության հարցերի շուրջ
“Եվրոպական Հանձնաժողովի Տեղեկատու”
Ինտերնետ-հոլդինգ
Banks.am
Job.banks.am
Itel.am
Bravo.am
Adver.am
ԶԼՄ-մոնիտորինգ
Մեդիաբրենդ
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Մեդիամաքս գործակալություն
Մեդիամաքս Մոնիտորինգ
Վերելքի ուղին
Կարծիքներ մեր մասին
Մեդիամաքս-ը YouTube-ում
Նախագծեր
«Երեւան. XX դար» գիրք
Հաղորդաշար` «Արմենիա» TV-ի համար
gt hackathon Armenia 2012
Yerevan Web Meetings
Pictures of home
Գյումրիի դպրոցի շինարարությունը
Hay Superstar հեռուստաշոուի հատուկ թողարկումը
Իէն Գիլանի համերգները Երեւանում
Պետ Քեշի վարպետության դասը
Armenia Grateful 2 Rock
Climbing the Dream!
Ես հաղթահարում եմ ճգնաժամը
Գործընկերություն “Այբ”-ի հետ
Հայաստան-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ
“Ով ով է Հայաստանում”
Բանավեճ անվտանգության հարցերի շուրջ
“Եվրոպական Հանձնաժողովի Տեղեկատու”
Ինտերնետ-հոլդինգ
Banks.am
Job.banks.am
Itel.am
Bravo.am
Adver.am
ԶԼՄ-մոնիտորինգ
Մեդիաբրենդ
հայերեն տարբերակ
русская версия
english edition
Արա Թադեւոսյան
«Հայկական կարմիր» գիրքն ու Ջոն Ռեպսի տեսած 60-ականների Երեւանը
նորություններ
հեղինակներ
հատուկ նախագծեր
հարցազրույցներ
հայերեն
|
русский
|
english
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Մեդիամաքս գործակալություն
Մեդիամաքս Մոնիտորինգ
Վերելքի ուղին
Կարծիքներ մեր մասին
Մեդիամաքս-ը YouTube-ում
Նախագծեր
«Երեւան. XX դար» գիրք
Հաղորդաշար` «Արմենիա» TV-ի համար
gt hackathon Armenia 2012
Yerevan Web Meetings
Pictures of home
Գյումրիի դպրոցի շինարարությունը
Hay Superstar հեռուստաշոուի հատուկ թողարկումը
Իէն Գիլանի համերգները Երեւանում
Պետ Քեշի վարպետության դասը
Armenia Grateful 2 Rock
Climbing the Dream!
Ես հաղթահարում եմ ճգնաժամը
Գործընկերություն “Այբ”-ի հետ
Հայաստան-ՆԱՏՕ առաջընթացի 10 տարիներ
“Ով ով է Հայաստանում”
Բանավեճ անվտանգության հարցերի շուրջ
“Եվրոպական Հանձնաժողովի Տեղեկատու”
Ինտերնետ-հոլդինգ
Banks.am
Job.banks.am
Itel.am
Bravo.am
Adver.am
ԶԼՄ-մոնիտորինգ
Մեդիաբրենդ
հայերեն տարբերակ
русская версия
english edition
հեղինակներ
Արեգ Գալստյան
Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ
Երկուշաբթի 15 Հուլիս 2019 13:02
Սահմանադրության 13-րդ հոդվածի սպառնալիքը
Այս տարվա ապրիլից սկսեցի ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Երկրի հիմնական օրենքի տեքստը հասանելի է երեք լեզվով, սակայն իմ գործընկեր իրավաբանները հուշեցին, որ շփոթությունից խուսափելու համար ավելի լավ է ռուսերենով կարդացածը համադրել հայերեն բնօրինակի հետ: Ներկա Սահմանադրությունը ոչ միանշանակ տպավորություն թողեց, ինչը գիտական եւ փորձագիտական վերլուծության տեսանկյունից լրիվ նորմալ է: «Լղոզված» ձեւակերպումները եւ միմյանց հակասող բաժիններն ու հոդվածները եւս զարմանք չհարուցեցին, քանի որ դա հանդիպում է ամենուր:
Երեքշաբթի 25 Հունիս 2019 17:24
Առանց «իզմ»-երի, բայց ժողովրդավարությա՞մբ
Գործող իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներից շատերում եւ միջազգային հարթակներում ակտիվորեն ընդգծում են, որ անցյալ տարվա իրադարձությունները նպաստեցին երկրում իրական կամ իսկական ժողովրդավարության հաստատմանը: Առաջատար քաղաքական ուժը, որը խնամքով ժխտում է «իզմ»-երը, հենց այս ապրանքն է փորձում վաճառել ներքին (հաջողությամբ) եւ արտաքին (պակաս հաջողությամբ) շուկաներում: Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ ժողովրդավարությանը հասնելու այսպիսի արագությանը կնախանձեին շատերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան: Այստեղ մի քիչ այլ խնդիր է, կամ, եթե ավելի հստակ լինել՝ ժողովրդավարության պես բարդ եւ հակասական ֆենոմենի առանձնահատկությունների ընկալման լիակատար բացակայությունը: Պլատոնի ժամանակներից ի վեր՝ աշխարհի գիտնականները չեն կարողանում միասնական սահմանում տալ տվյալ հասկացությանը եւ առանձնացնել այն կազմող սկզբունքների համակարգը: Օրինակ, Խորհրդային Միությունը արդյոք ժողովրդավարությո՞ւն էր: Ինչ-որ մեկը բացասական պատասխան կտա՝ անվանելով ԽՍՀՄ-ը «չարիքի կայսրություն» կամ «ազգերի բանտ», բայց չէ՞ որ հենց բոլշեւիկները վերջ դրեցին էլիտար միապետությանը եւ սահմանեցին աշխատավորների դիկտատուրան, որը շատ գիտնականների կողմից սահմանվում է որպես ժողովրդավարության բարձրագույն ձեւ:
ՈՒրբաթ 14 Հունիս 2019 15:52
«Աստվածներն» ու «Գեներալները»
1996 թվականին լույս տեսավ գրող-պատմաբան Ջեֆրի Շաարայի «Աստվածներն ու Գեներալները» գիրքը, որում հեղինակը ներկայացնում է ամերիկյան պատմության ամենաողբերգական էջերից մեկը՝ 1861-1865 թթ. Քաղաքացիական պատերազմը:
Երկուշաբթի 3 Հունիս 2019 15:11
Նախագահական տրամաբանությունը
Անձնականն ու ընդհանուրը, ծառայողականն ու պետականը տարբերելու ունակությունն ազգային հասունության կարեւոր հատկանիշ է: Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջադրման հետ կապված վերջին իրադարձությունները տարբեր քաղաքական ուժերի ուղեղներում եւ գործողություններում լիակատար խառնաշփոթի պահպանման վառ ցուցիչ դարձան:
Երեքշաբթի 23 Ապրիլ 2019 15:09
Արդյոք ճանաչե՞լ ենք Ցեղասպանությունը
Հայկական աշխարհը նշում է Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Ավելորդ է ասելը, թե ինչ նշանակություն ունի այդ ողբերգությունը հայ ժողովրդի պատմության համար եւ որքան է այն արմատավորվել մեր պատմական հիշողության մեջ: Այս թեմաներով գրվել են հարյուրավոր մենագրություններ, նկարահանվել են գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմեր, գրվել են երգեր եւ ստեղծվել ասոցիացիաներ: Տվյալ վերլուծական էսսեի շրջանակներում կցանկանայի դիտարկել այս իրադարձության որոշ քաղաքական ասպեկտներ, որոնք մեզանից հատուկ ուշադրություն եւ վերլուծություն են պահանջում: Սովորաբար այդ օրվանից մի քանի ամիս առաջ եւ որոշ ժամանակ հետո կարելի է տեսնել տարբեր երկրների իշխանական կառույցներում ընթացող քննարկումներ, որոնք ավարտվում են այդ վշտալի օրը հայ ժողովրդին կարեկցանք արտահայտող որեւէ օրենսդրական ակտի կամ բանաձեւի ընդունմամբ: Ցեղասպանության հետեւանքներից մեկը դարձավ երկրագնդի տարբեր անկյուններում՝ արեւոտ ամերիկյան Կալիֆոռնիայից մինչեւ ռուսաստանյան Սիբիրի ձյունոտ դաշտավայրեր սփռված նոր խոշոր համաշխարհային սփյուռքի ձեւավորումը:
Երեքշաբթի 2 Ապրիլ 2019 16:59
Արցախը երկուսի չի բաժանվում
Կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո կարելի է մի շարք միջանկյալ եւ հիմնարար հետեւություններ անել: Նախեւառաջ, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առաջին պաշտոնական հանդիպումից առաջ կողմերի մեկնարկային դիրքորոշումներին: Ընտրվելուց հետո Փաշինյանը նախանշեց նոր վեկտոր, որը պետք է որակապես փոխեր բանակցային գործընթացը: Այն Ստեփանակերտի սուբյեկտայնության փաստացի ճանաչումն էր, որը Բաքվի հետ պետք է քննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների վերադարձը եւ քաղաքական կարգավիճակը: Այս նարատիվի շուրջ կարելի է երկար բանավիճել՝ առանձնացնելով առկա դրական եւ բացասական կողմերը, բայց այն, այնուամենայնիվ, կարող էր հավակնել «պետական դիրքորոշման» կարգավիճակին: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այդ վեկտորն ընտրվել էր բացառապես ներքին օգտագործման համար, չէ՞ որ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ դրա իրական դրսեւորումները չեն նշմարվում: Առնվազն չեն հնչում հստակ եւ հետեւողական հայտարարություններ այն մասին, որ Երեւանը շահագրգռված չէ շարունակել հետագա բանակցությունները՝ առանց արցախյան կողմի (եւս մեկ անգամ նշեմ, որ հենց դա էր նոր առաջնորդի մեկնարկային դիրքորոշումը): Ընդհակառակը, ամեն հանդիպումից հետո այդ ցուցիչն էլ ավելի է լղոզվում՝ առաջացնելով մի շարք հակասություններ հայկական կողմի հռետորաբանության եւ գործողությունների մեջ:
Երկուշաբթի 25 Մարտ 2019 09:22
Ո՞վ եւ ինչո՞ւ է ուզում «որսալ» Ռուբեն Վարդանյանին
Վերջերս իրականացված այսպես կոչված «հետաքննությունները» «Տրոյկա Դիալոգ» ընկերության հանդեպ, որը պատկանում էր գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանին, հանրային եւ փորձագիտական քննարկումների տեղատարափ առաջացրեցին: Այս գործի ֆինանսական կողմն ինձ համար որեւէ նշանակություն չունի (տնտեսագետ Անդրեյ Մովչանն արդեն մանրամասնորեն վերլուծել է այդ տարրը)՝ ի տարբերություն քաղաքական աստառի:
Երկուշաբթի 11 Մարտ 2019 17:05
«Մեծ Հայք»՝ ինչ էլ որ դա արժենա
Նախորդ սյունակում շոշափվեց անկախ Հայաստանի ղեկավարների թեման: Վերլուծության առարկա դարձան հիմնական մենթալ եւ հոգեբանական խնդիրները, որոնք խոչընդոտ դարձան արդյունավետ պետականաշինության եւ ազգաշինության ճանապարհին: Սակայն մեր իրականության մեջ հայկական աշխարհը տրոհված է ահռելի քանակությամբ մասնիկների եւ տարրերի: Դրանցից առավել էական նշանակություն ունեն ամբողջ աշխարհով սփռված բազմամիլիոնանոց համայնքները: Այս նյութում խոսքը կգնա հենց այդ պայմանական «համայնքային ֆինանսական էլիտաների» մասին:
Երեքշաբթի 19 Փետրվար 2019 18:06
Մեր ղեկավարների «անեծքը»
Ընտրություններից հետո ձեւավորված Ազգային ժողովը, ըստ իս, թույլ է տալիս փաստել «թավշյա հեղափոխության» տեխնիկական մասի ավարտի եւ խոր անորոշության, մարտահրավերների եւ սպառնալիքների շրջանի մեկնարկի մասին: Հիմնական ներքին խնդիրը զսպումների եւ հակակշիռների ինստիտուտի բացակայությունն է: Անկախ Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը չկարողացավ լուծել այս խնդիրը եւ կերտել կազմակերպված փոքրամասնության եւ անկազմակերպ մեծամասնության միջեւ հարաբերությունների պրոֆեսիոնալ մոդել: Ընդհակառակը, պետական «ուղեղի» հիմքում դրվեց ծայրահեղ այլասերված մատերիալիստական ֆեոդալական համակարգ, որի ներսում իշխանություն եւ ֆինանսական ռեսուրսներ ունեցող անհատն իրենով փոխարինեց բոլոր ինստիտուտները: Դա վերածեց պետությունը միջին մակարդակի բիզնես կորպորացիայի, որտեղ յուրաքանչյուր ոք որոշակի պայմանների դեպքում կարող էր դառնալ բաժնետեր: Փոքրամասնությունը կամ «էլիտան» ձեւավորվեց տնօրենների խորհրդի պայմանական «նախագահի» (գլխավոր ֆեոդալի) հանդեպ անձնական հավատարմության պարզագույն սկզբունքով: Նմանօրինակ հավատարմությունը բարձր էր գնահատվում, եւ յուրաքանչյուր ոք կարող էր հավակնել պաշտոնի, որը հնարավորություն էր ընձեռում ունենալ սեփական կալվածք եւ «ճորտեր», որի ամենօրյա աշխատանքը կախված էր տեղապահի տրամադրություններից եւ քմահաճույքներից: Ցածր խավի կողմից վերնախավի ընկալման հենց այս մոդելը հանգեցրեց ապրիլյան ընդվզմանը, այլ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեփական պաշտոնավարումը երկարացնելու ցանկությունը:
Հինգշաբթի 7 Փետրվար 2019 12:16
Հայաստան ու Արցախ. խոսքերից դեպի ռազմավարական պայմանագիր
Վերջին երկու ամիսները հարուստ էին Արցախի շուրջ ընթացող գործընթացների վերաբերող տարբեր լուրերով: Ներկայիս բարդ եւ ոչ ամբողջությամբ հասկանալի ներքին կոնֆիգուրացիայի պայմաններում թեման սկսում է բոլորովին այլ բնույթ ձեռք բերել:
Երեքշաբթի 22 Հունվար 2019 09:22
Մոնթեի պատգամը՝ որպես հայոց պետականության կողմնացույց
Հայկական աշխարհի տարբեր մասերում ակտիվ վեճեր են ընթանում, թե արդյոք ճիշտ էր նոր իշխանությունների՝ Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշումը: Անձամբ ես կարծում եմ, որ հենց այդ որոշումն է (քչերից մեկը) ճիշտ եւ տրամաբանական, քանի որ չի կարող մինչեւ վերջ չձեւավորված պետականությունն ունենալ կառավարական հաստատություն, որը պատասխանատու է գոյություն չունեցող սուբյեկտի հետ փոխհարաբերությունների համար:
Չորեքշաբթի 9 Հունվար 2019 09:12
Մեր պետականության «կարմիր գծերը»
Խորհրդային կայսրության փլուզումը, որն աշխարհաքաղաքական մեծ պայթյուն հրահրեց, շատ երկրների եւ ժողովուրդների վերադարձրեց սեփական քաղաքակրթական «ես»-ի որոնման հերթական շանսը: Պատմական նման գործընթացների օրինակները ցույց են տալիս, որ փոքր երկրներն ու ժողովուրդները սահմանափակ ժամանակ ունեն, որպեսզի ապացուցեն, որ կայացել են որպես կենսագործունեության ինքնուրույն սուբյեկտ: Աշխարհաքաղաքականության ականավոր տեսաբանների (Ռատցել, Հաուսհոֆեր, Չելլեն) տեսությունների համաձայն՝ կայսրությունը կազմված է փոխկապակցված եւ փոխլրացնող տարածական շրջաններից, որտեղ ծայրամասային հատվածներն այս կամ այն ձեւով գտնվում են կենտրոնի ենթակայության ներքո (միջուկ): Կայսրության դասական փլուզումը, որպես կանոն, նշանակում է ենթակայության աստիճանակարգության բեկում, երբ «ծայրամասային շրջանների» ներսում առանձին օբյեկտներ դառնում են ինքնուրույն սուբյեկտներ՝ սեփական շահերով, որոնք կարող են հակասել նախկին կենտրոնի պատկերացումներին: Սակայն կայսրության բնույթն այնպիսին է, որ ռեսուրսային բազայի հզորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց «միջուկը» միշտ ձգտում է վերստեղծել իր համար ընդունելի կառուցվածքը: Գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Ռատցելն այդ երեւույթն անվանում է «տարածական հիշողություն», որը ձեւավորում է «տարածական ընկալման» եւ «տարածական գործողությունների» որոշակի ալգորիթմ:
Չորեքշաբթի 12 Դեկտեմբեր 2018 17:32
Ամեն ինչ նոր է սկսվում. ինչպե՞ս տանուլ չտալ եւս մեկ շանս
Դեկտեմբերի 9-ի ընտրությունները, ելնելով գործող իշխանությունների հռետորաբանությունից, պետք է «վերբեռնեն» քաղաքական գործընթացները հայկական պետականության մեջ եւ սկիզբ դնեն նոր, հետխորհրդային տարածքի համար անսովոր իրողությունների: Այլ կերպ ասած՝ թափանցիկ եւ արդար ընտրությունները՝ որպես «թավշյա հեղափոխության» գլխավոր գործիք, պետք է արմատական փոփոխությունների մեկնակետ դառնան հայկական հասարակության զարգացման ճանապարհին: Այս խնդիրը ոչ միայն արդարացված է, այլեւ զարգացման պատմական այս ժամանակահատվածում այլընտրանք չունի Հայաստանի՝ որպես միջազգային կենսագործունեության սուբյեկտի համար:
Հինգշաբթի 22 Նոյեմբեր 2018 10:54
Մեզ կարգի բերելու ժամանակն է
Չորեքշաբթի 20 Հունիս 2018 17:48
Հայաստանի աշխարհաքաղաքական բանականությունը
Արտաքին քաղաքականությանը վերաբերող հայկական վերլուծական տեքստերի մեծ մասի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ «աշխարհաքաղաքականություն» եզրն օգտագործվում է մշտական հաճախականությամբ:
Շաբաթ 26 Մայիս 2018 11:39
Առանց սխալվելու իրավունքի. քաղաքական հայի խիղճը
Ընդունված է համարել, որ հեղափոխությունը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պատկերը փոխելու գործիք է: Անցումային իշխանությունը, որը խորհրդանշում է անցյալի եւ ապագայի միջեւ միջանկյալ տիրույթ, զբաղված է իր նախորդների կողմից թողած քաղաքական ճահիճը չորացնելու գործով:
Երկուշաբթի 21 Մայիս 2018 10:55
Տանուլ չտանք Հայաստանը մեծ քաղաքականության միջանցքներում
Վերջին գլոբալ գործընթացները՝ ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի առաջնորդների միջեւ երկխոսությունը, Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը (այս թեմայով Forbes-ում կա իմ նյութը), Եվրոպայի արտաքին քաղաքական սուբյեկտությունը վերականգնելուն ուղղված Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերը, թուրքական եւ իսրայելական գործոնի ուժեղացումը Մերձավոր Արեւելքում, նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը եւ նոր Ռուսական Կայսրության կառուցման քաղաքականության պահպանումը, խոսում են այն մասին, որ աշխարհը դուրս է գալիս երկարատեւ աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտի: Ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի արմատները գնում են նախորդ դարի 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ: Խորհրդային միության՝ որպես սոցիալ-կոմունիստական գաղափարախոսության կրողի եւ Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգի պահպանման երաշխավորներից մեկի անկումը, ազդարարեց Սառը պատերազմի ավարտը եւ երկբեւեռ աշխարհակարգի ավարտը միջազգային հարաբերություններում: Նրա ավերակների վրա ստեղծվեց նոր համակարգ, որը հիմնված էր հաղթող սուբյեկտի՝ Միացյալ Նահանգների ընդհանուր գլոբալ գերիշխանության վրա:
Շաբաթ 5 Մայիս 2018 14:42
Հայկական Վերածնունդ կամ օրակարգ նոր վարչապետի համար
Մոտ ապագայում մենք կիմանանք Հայաստանի նոր ժամանակավոր վարչապետի անունը, որը ստիպված կլինի հասկանալ փոխված իրողությունները եւ սկիզբ դնել համազգային բնույթի բարեփոխումներին:
Երկուշաբթի 30 Ապրիլ 2018 09:52
Ինչպե՞ս իսկապես փոխել համակարգը եւ կառուցել նոր Հայաստան
Առկա ճգնաժամն ամբողջությամբ կլանել է իմ մտքերը: Որպես հայ՝ իմ գործն եմ համարում վերլուծություններ անել ռուսաստանյան եւ օտարերկրյա տեղեկատվական-վերլուծական պարբերականների համար: Բայց, չնայած համազգային էյֆորիային, որն լիովին վաստակած է եւ հասկանալի, անհրաժեշտ է գիտակցել նաեւ սառնասիրտ վերլուծության կարեւորությունը:
Չորեքշաբթի 25 Ապրիլ 2018 12:27
Կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը
Հայաստանում թավշյա հեղափոխությունը գրանցեց ցանկալի արդյունք՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, քաղաքական բոմոնդից մի մարդու հեռանալու փաստը, որի անունը հայկական աշխարհում ասոցացվում էր բացառապես բացասական երեւույթների հետ (կոռուպցիա, աղքատացում, ձախողումներ), չի կարող չոգեշնչել երկրի քաղաքացիներին եւ ամբողջ աշխարհի հայկական բազմամիլիոնանոց համայնքներին: Սակայն վերջին տասը օրերին ժողովուրդը հասավ ավելի կարեւոր պատմական նպատակի՝ համազգային հոգեբանական բեկման: Այդ կարճ ժամանակահատվածում վերադարձավ հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ եկավ երկրի քաղաքական բնույթի փոփոխության վրա սեփական ազդեցության գիտակցումը: Ավելին, նկատելի են պետական ազգի փոքրիկ ծիլերը, երբ էթնիկ հայերը երկրի ներսում եւ ամբողջ աշխարհում համախմբվում են կոնկրետ քաղաքական խնդրի հասնելու համար: Որպես մարդ, որը հայակենտրոն դիրքորոշում ունի, ես չէի կարող չնշել թավշյա հեղափոխության այդ չափազանց կարեւոր արդյունքները: Սակայն, խիստ անհրաժեշտություն կա իրավիճակը դիտարկել գիտնական-վերլուծաբանի աչքերով՝ ազգային էյֆորիայից վերացարկված:
Լրահոս
Հասարակություն
| Դեկտեմբեր 21, 2024 23:00
Գեղեցիկ ձեռագիրը մասնագիտության վերածած կալիգրաֆիստ Մայան
Հարցազրույցներ
| Դեկտեմբեր 20, 2024 16:54
Զուրաբ Դավիթաշվիլի. Չեմ բացառում, որ Հայաստանը Վրաստանից շուտ անդամակցի ԵՄ-ին
Արտաքին քաղաքականություն
| Դեկտեմբեր 20, 2024 15:07
Սամանթա Փաուեր. «Հայաստանը եզակի լուսավոր կետ է»
Մեր ընտրանին
Լաշա Բաքրաձե. Վրաստանն ու Հայաստանը պետք է օգնեն միմյանց
«Ընծայ». Այստեղ խաչվում են ժամանակներն ու քաղաքակրթությունները
Երեք գոյութենական սպառնալիքները՝ գործող աշխարհակարգի քայքայման պայմաններում
Նախագծի մասին
|
Կապ
|
Օգտագործման կարգ
|
Գովազդ
8