ԱՄՆ զինվորականները օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին - Mediamax.am

1783 դիտում

ԱՄՆ զինվորականները օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին


Լուսանկարը` Լոռու մարզպետարան


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ Քեւին Ստիլը եւ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ Վանաձորում ու մոտակա համայնքներում հանգրվանած անձանց։

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին նրանք հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ։

 

Օգնությունը ներառում էր մահճակալներ, ներքնակներ, կահույք, մանկական սայլակներ եւ հագուստ եւ տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Հումանիտար օգնության ծրագրով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին