ՊՆ-ում եւ Զինված ուժերում կատարվել են կադրային փոփոխություններ - Mediamax.am

667 դիտում

ՊՆ-ում եւ Զինված ուժերում կատարվել են կադրային փոփոխություններ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ: Նա ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրերով՝ Արամ Պողոսյանը նշանակվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից, Մհեր Շիրինյանը նշանակվել է ՊՆ սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

 

Նախագահի ստորագրած այլ հրամանագրով՝ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ. նա ազատվել է ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

 

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնը:

 

Մեկ այլ հրամանագրով՝ Վահրամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ: Իսկ Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար:

 

Կադրային փոփոխությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դրանք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների եւ կառուցվածքի հաստատման հանգամանքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին