«Սոսիի հեքիաթը չի ավարտվել» - Mediamax.am

exclusive
2129 դիտում

«Սոսիի հեքիաթը չի ավարտվել»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սոսին հեքիաթ էր, որն ինձ տրվեց շատ կարճ ժամանակով, բայց Սոսիի հեքիաթը չի ավարտվել, այս միջոցառումն էլ դրա վկայությունն է», - ասում է Էսթեր Խանիկյանը՝ սցենարիստ, բազմաթիվ ֆիլմերի ու հեռուստանախագծերի, գիտական հոդվածների, էսսեների ու բանաստեղծությունների հեղինակ Սոսի Խանիկյանի մայրը։

Լուսանկարը` Մեդիամաքս

2022թ. սեպտեմբերի 8-ին Սոսին կդառնար 36 տարեկան: Արդեն երկրորդ տարին է, որ ընկերները Սոսիի ծննդյան օրը նշում են առանց նրա։ 2021-ին Սոսիի ծննդյան օրը ընկերները խոստացել էին՝ հետաքրքիր ու կրթամշակութային ծրագրերով  պետք է վառ պահեն ընկերոջ հիշատակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Էսթերն ասում է, որ այսօր իրեն ապրելու, աշխատելու ուժ տալիս է հենց Սոսին։  

 

«Երբ շատ եմ հուսահատվում, լաց եմ լինում, ինձ թվում է կողքիցս գալիս ու ասում է.

 

«Մամա, հանգստացի՛ր»։ Այսօր  իր ընկերներն են նաեւ ինձ պահում, անընդհատ կողքիս են»,– ասում է տիկին Էսթերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

2022թ. փետրվարին «Սոսի Խանիկյան» հիմնադրամը «Վերածնունդ» մշակութային ինտելեկտուալ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել էին Վիլյամ Սարոյանի կյանքին ու ստեղծագործություններին նվիրված մրցույթ։

 

Սարոյանը եւ Սոսին իրարից  «անպակաս» էին։ Միայն Mediamax.am կայքում Սոսին երեք հետաքրքիր հոդված էր հրապարակել Սարոյանի մասին, որոնք կարող եք կարդալ այս հղումներով.

 

Սարոյան vs Հեմինգուեյ. հակամարտությունից մինչեւ հիացմունք

 

Սարոյանը, նրա զարմիկը, Քլունիի հորաքույրը եւ Չապլինի սիրած երգը

 

Օսկարի «հայկական դեմքը»`Սարոյան, Թամիրով, Շեր եւ ուրիշներ

 

«Այս մրցույթն անցկացնելով՝ միավորել ենք Սոսիի ընկերներին։ Բոլորս գիտեինք Սարոյանի ու Սոսիի անքակտելի կապի մասին։ Ուստի որոշեցինք գիտական հոդվածների ու Էսսեների մրցույթ անցկացնել», - պատմում է հեռուստահաղորդավար, «Սոսի  Խանիկյան» հիմնադրամի հիմնադիր անդամ Գոհար Գասպարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մրցույթին 20 հայտ էր ներկայացվել։ Ավելի  բարձրակարգ հոդվածների ու էսսեների էին սպասում, բայց հասկացան, որ մեզանում Սարոյանն այդքան էլ լավ ուսումնասիրված չէ։ «Կարծում եմ, հատկապես գրականագետները մեծ գործ ունեն անելու», - նկատում է Գոհար Գասպարյանը:

 

Նա շեշտում է, որ նմանօրինակ միջոցառումներով ու նախագծերով են մարդուն հիշում ու նրա գործը գնահատում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես Սոսիին կենդանի եմ հիշում, պարբերաբար մտքում զրուցում եմ իր հետ։ Ու մտածում եմ, որ նա իմ շատ ընկերների նման պարզապես  արտագաղթել է։ Դժվար է, բայց գործն օգնում է։ Իսկ երբ գիտես, որ այդ գործն անում ես իր հիշատակի համար՝  մի փոքր թեթեւանում ես», – ասում է Գոհար Գասպարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամի անդամներից ռեժիսոր Սեդա Գրիգորյանը Սոսիի հետ ծանոթացել էր «Հայ թատրոնի ակունքները» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ։   Միասին մեկնել էին Պոլիս նյութի ուսումնասիրման համար։  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սոսիի հետ անգամ իմացածդ բաները նորովի էիր իմանում։ Ցանկացած թեմա կարողանում էր խորությամբ բացել, ուսումնասիրել եւ յուրացնել։ Ոչ մի բան ի միջի այլոց չէր անում»,– ասում է Սեդան։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լավագույն էսսե» անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Արա Զարգարյանին, «Լավագույն գիտական հոդված» անվանակարգի հաղթող ճանաչվեց Ռուզաննա Մովսիսյանը եւ խրախուսական մրցանակի արժանացավ Մերի Մամյանը։

 

Կարդացեք նաեւ Սոսի Խանիկյանի այս հոդվածները.

 

Ինչպես Աննա Ախմատովան դարձավ Անուշ ու սիրեց Հայաստանը

 

Վահան Տերյան. յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ յուրային

 

Թումանյանի 10 000 գրքերն ու առերեւույթ կապը Աբովյանի հետ

 

Մայակովսկին ու հայերը․ «հայրենակիցներով» շրջապատված

 

Արմինե Գեւորգյան

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին