Սոթքի հատվածում հայկական կողմն ունի երկու զոհ - Mediamax.am

3297 դիտում

Սոթքի հատվածում հայկական կողմն ունի երկու զոհ


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ եւ մեկ վիրավոր:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաեւ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին տեղեկատվություն կհրապարակի ավելի ուշ:

 

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը ինտենսիվ կրակում է Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ հրաձգային զենք եւ ականանետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին