ՌԴ ԱԳՆ. Հայաստանում ԵՄ առաքելությունը հիբրիդային պատերազմի գործիք է - Mediamax.am

1584 դիտում

ՌԴ ԱԳՆ. Հայաստանում ԵՄ առաքելությունը հիբրիդային պատերազմի գործիք է


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ «Եվրամիության առաքելությունն ավելի է սրում Հայաստանի հարեւանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ հարաբերությունները»:

«Փաստը, որ ԵՄ առաքելությունը հիբրիդային պատերազմի գործիք է հանդիսանում, հաստատում է դրա գաղտնիությունը, ոչ հաշվետվողականությունը եւ անվերահսկելիությունը ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ՝ այլ շահագրգիռ երկրների եւ կառույցների կողմից:

 

Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության եւ բարգավաճման աղբյուրի»։ Ավելին, ԵՄ անդամների գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական եւ հակաիրանական բնույթ»,- News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

 

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես, «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում.

 

«Եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու եւ այնտեղ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու արեւմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին