Ըստ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի, «հայկական եկեղեցին ռեւանշիզմ է քարոզում» - Mediamax.am

1940 դիտում

Ըստ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի, «հայկական եկեղեցին ռեւանշիզմ է քարոզում»


Լուսանկարը` muftyat.kz


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, Փաշազադեն ասել է, որ տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում։

 

«Նա արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու։ Ժամանակին ես նրան հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ռեւանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նա ոչ մի կերպ չի կարողանում ընդունել, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան առաջարկել ենք ճանաչել այդ փաստը, իսկ հետո կընդունենք Բաքվում։ Կյանքը շարունակվում է, եւ կգա օրը, երբ նա դա կընդունի»,- ասել է Փաշազադեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին