Մայր Աթոռը դատապարտել է բռնությունները Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նկատմամբ - Mediamax.am

6387 դիտում

Մայր Աթոռը դատապարտել է բռնությունները Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նկատմամբ


Լուսանկարը` Մարիա Սադոյան


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը մտահոգություն է հայտնել «Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ շարունակվող սադրիչ գործողությունների վերաբերյալ»:

«Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։

 

Խստորեն դատապարտելով կատարվածը՝ հույս ենք հայտնում, որ Իսրայելի իշխանությունները իրավաչափորեն կարձագանքեն Պատրիարքության եւ հայ համայնքի նկատմամբ դրսեւորված հանցավոր գործողություններին, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները եւ կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

 

Դեկտեմբերի 28-ին երեք տասնյակից ավելի զինված անձ ներխուժել է «Կովերի պարտեզ»-ի տարածք, բռնի գործողություններ իրականացրել, որի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պատրիարքության  եկեղեցականներ եւ տեղի հայ համայնքի անդամներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին