Թուրքիան ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին կոչ է արել Կովկասը «մրցակցության գոտի» չդարձնել - Mediamax.am

1345 դիտում

Թուրքիան ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին կոչ է արել Կովկասը «մրցակցության գոտի» չդարձնել


Լուսանկարը` hurimg.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի եռակողմ հանդիպումը «կխաթարի չեզոք մոտեցումը, որը պետք է հիմք ծառայի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար»։

«Այս նախաձեռնությունը, որը դուրս է թողնում Ադրբեջանը, ճանապարհ կբացի Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության գոտու վերածելու համար», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում նշվում է, որ այսօր, երբ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու «պատմական հնարավորությունն» այդքան մոտ է, «առավել կարեւոր է, որ երրորդ կողմերը, հատկապես արտատարածաշրջանային դերակատարները, արդար եւ անկողմնակալ մոտեցում ցուցաբերեն եւ խուսափեն գործընթացին վնաս հասցնելուց»:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «երրորդ երկրներին հաշվի առնել տարածաշրջանի պարամետրերը եւ հավասար հեռավորություն պահպանել հակամարտող կողմերից յուրաքանչյուրի հետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին