Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ - Mediamax.am

7297 դիտում

Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ


Լուսանկարը` https://aparaj.am/


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Դավիթ Իշխանյանը ստացել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

 

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

 

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին