Երեւան կժամանի ԵՀ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը - Mediamax.am

4576 դիտում

Երեւան կժամանի ԵՀ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը


Խերտ Յան Կոոպմանը
Խերտ Յան Կոոպմանը

Լուսանկարը` https://www.zdg.md/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ին կայցելի Հայաստան՝ քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

«Այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինելու Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի հայտարարմանը: Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը եւ ԵՄ ներդրումները, ինչպես նաեւ բարեփոխումներին եւ տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հայաստան այցի շրջանակում Կոոպմանը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարության անդամներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։  

 

Հայաստանից հետո նա կմեկնի Վրաստան, ապա՝ Ադրբեջան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին