Փաշինյան. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ եւ գիտելիք չունեն - Mediamax.am

3212 դիտում

Փաշինյան. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ եւ գիտելիք չունեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ եւ գիտելիք չունեն»:

«Անկախության առաջին օրերից նրանք հակամարտության մեջ են, եւ քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարեւոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է», ասել է նա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան համաժողովի բացման արարողությանը:

 

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում նաեւ խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք կա.

 

«Այդ գործիքներից մեկը կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, այս նախագիծը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չի վերաբերում, բայց, եթե այս համատեքստում նայենք, կարեւոր կետերից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար բացում են ավտոճանապարհները, երկաթգծերը, միմյանց տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ անցկացնելու հնարավորությունը, միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հարգման հիման վրա՝ հավասարության եւ փոխադարձության սկզբունքով»:  

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է, եւ պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին եւ Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին