Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է եւս 4 ամսով - Mediamax.am

3206 դիտում

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է եւս 4 ամսով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել է եւս 4 ամսով:

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման» համար: Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով. ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը մասնակցություն, Ադրբեջանի սահմանների ապօրինի հատում։

 

Նախորդ անգամ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրվել էր 2023 թվականի սեպտեմբերի 28-ին:  

 

Ըստ ադրբեջանական մեղադրանքի` նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին