Փաշինյանի մոտ քննարկվել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման հարցը - Mediamax.am

4428 դիտում

Փաշինյանի մոտ քննարկվել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ կարեւորել է քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների կանխարգելման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Անդրադառնալով ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների եւ դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա եւ կնպաստի որակյալ աշխատանքին»:

 

Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին