Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է - Mediamax.am

713 դիտում

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլեւսկին` ՀՌՀ-ում «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2023թ. մայիսի 12-ին ՀՌՀ Ընդհանուր Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել էր ռեկտորի պաշտոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին