Փաշինյանն ու Գարեգին Բ-ն քննարկել են եկեղեցի-պետություն կապերը - Mediamax.am

3857 դիտում

Փաշինյանն ու Գարեգին Բ-ն քննարկել են եկեղեցի-պետություն կապերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի եւ Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:    

 

 

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է արդյունավետ գործունեություն:

 

«Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրադարձություններին, եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ այլ խնդիրներին», - հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին