Հայրենիք-Սփյուռք միասնությունը “դինամիկ համակարգ է”, ասել է Արցախի նախագահը - Mediamax.am

3286 դիտում

Հայրենիք-Սփյուռք միասնությունը “դինամիկ համակարգ է”, ասել է Արցախի նախագահը


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ասել է, որ Հայրենիք-Սփյուռք միասնությունը "դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները”:

Բակո Սահակյանն ասել է այս մասին, հանդես գալով Երեւանում մեկնարկած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովում:

 

“Կարեւոր եմ համարում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված համաժողովը, որը կարող է դառնալ մեր ժողովրդի եւ երկու հայկական պետությունների համար կարեւորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ: Համագործակցության նման ձեւաչափը ավելի քան պահանջված է եւ պրակտիկ աշխատանքների իրականացման համար հանդիսանում է թերեւս ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այս հարթությունում աշխատել` այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական  մեխանիզմ”, - ասել է Բակո Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին