Պետք է տարբերակել Լեռնային Ղարաբաղի եւ դրան հարակից տարածքների կարգավիճակը, ասել է ԱՄՆ դեսպանը - Mediamax.am

4324 դիտում

Պետք է տարբերակել Լեռնային Ղարաբաղի եւ դրան հարակից տարածքների կարգավիճակը, ասել է ԱՄՆ դեսպանը


Ջոն Հեֆֆերնը
Ջոն Հեֆֆերնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հույս է հայտնել, որ շատ շուտով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին «բովանդակալից հանդիպում» կունենան:

Այս մասին Ջոն Հեֆֆերնն ասել է երեկ՝ Երեւանում Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:

 

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝ դեսպանն ասել է, որ այդ hայտարարությամբ ամերիկացի դիվանագետը փորձել է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին:

 

Նրա խոսքերով, հայտարարությունը նպատակ էր հետապնդում կոչ անել հակամարտության կողմերին, հասարակություններին տարբերակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ ԼՂ հարակից տարածքների կարգավիճակը:

 

«Մեզ մոտ տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, երկու ժողովուրդների շրջանում բոլոր այդ տարածքները դիտարկվում են որպես ընդհանուր Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ այդ տարածքները տարբեր են եւ, դրանից կախված, տարբեր պետք է լինեն արդյունքները»,- ասել է Ջոն Հեֆֆերնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին