Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին - Mediamax.am

1871 դիտում

Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին


Լուսանկարը` wikimedia.org (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին։

Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Ֆրանս Պրեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նման որոշում է կայացրել «վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակական գործողությունների լույսի ներքո, որոնք վնաս են հասցնում Փարիզի եւ Բաքվի երկկողմ հարաբերություններին»։

 

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ ակնկալում է պարզաբանում ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։

 

Մարտին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Փարիզը կոչ էր արել երկրի իշխանություններին հարգել մամուլի եւ արտահայտվելու ազատությունը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Բաքվում այդ հայտարարությունները գնահատել էր որպես միջամտություն երկրի ներքին գործերին։

 

2023 թվականի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, որ Ֆրանսիան «սատարում է անջատողականներին եւ զինում է Հայաստանին»։

 

Իսկ 2022 թվականի հոկտեմբերին Ալիեւն ասել էր, որ «Էմանյուել Մակրոնի ոչ տեղին եւ սադրիչ հայտարարություններից» հետո Փարիզն այլեւս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը որպես միջնորդ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին