Ալիեւն ասել է, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմի համար - Mediamax.am

2306 դիտում

Ալիեւն ասել է, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմի համար


Լուսանկարը` azertag.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Ֆրանսիան խրախուսում է անջատողականներին եւ զինում է Հայաստանին»։

Այս մասին ասված է Ալիեւի՝ «Ապագաղութացում. կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում եւ զարգացում» համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

 

«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր նախկին եւ ներկա գաղութները, այլեւ մեր տարածաշրջանը, սատարում է անջատողական միտումներին եւ անջատողականներին, զինում է Հայաստանին, խրախուսում է ռեւանշիստական ուժերին Հայաստանում եւ հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմի սանձազերծման համար»,- ասված է ուղերձում , որը կոնֆերանսում ընթերցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

 

Ալիեւը նաեւ նշել է, որ Ֆրանսիան օգտագործում է իր տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «աշխարհաքաղաքական ինտրիգների համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին