ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիեւին, ասել են Երեւանում - Mediamax.am

1772 դիտում

ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիեւին, ասել են Երեւանում


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ «ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»:

Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի   հայտարարությունը:

 

«Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում:

 

ԱՄՆ-ը ողջունում է Ալիեւի խոսքերը «համաներման» մասին

Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրումը»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

 

Նրա խոսքով՝ անհնար է չնկատել՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ոչ միայն չեն առաջարկում արժանապատիվ լուծումներ խնդիրներին, այլեւ «հստակ սպառնալիքներ են պարունակում ՀՀ ինքնիշխանության ու անկախության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին