ԱՄՆ-ը ողջունում է Ալիեւի խոսքերը «համաներման» մասին - Mediamax.am

2437 դիտում

ԱՄՆ-ը ողջունում է Ալիեւի խոսքերը «համաներման» մասին


Լուսանկարը` middleeastmonitor.com


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարություն է արել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ:

«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակվում են։ Ինչպես հայտարարել է պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է։ Մենք վերջերս ողջունել ենք վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը եւ ողջունում ենք նախագահ Ալիեւի վերջին հայտարարությունները համաներումը քննարկելու պատրաստակամության մասին։

 

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթ Քիշնեւում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ բռնության միջոցով լուծելու ուղղությամբ։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, մինչդեռ կառուցողական երկխոսությունը՝ հանրային եւ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություն եւ հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի», - ասել է Միլերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին