ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով - Mediamax.am

5605 դիտում

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով


Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեն
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է Հայաստանի պահանջով:

Վկայակոչելով հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքը, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ձերբակալությունը օգոստոսի 27-ին իրականացրել են Սերբիայի իրավապահ մարմինները, երբ Միլենկովսկին «Պրեշեւո» սահմանային անցակետով ցանկանում էր մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիայի տարածք:

 

Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը սեպտեմբերի 3-ին:

 

«Հեռուստաալիքի տվյալներով՝ Սերբիայի իշխանությունները գործել են հայկական կողմի հարցման համապատասխան, ում կողմից հետաքննվող գործով  անցնում է

Միլե Միլենկովսկին: Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

 

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների տվյալների՝ 2018-թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ», - հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին