Այվազյանը ՌԴ-ում խոսել է հայ գերիների մասին - Mediamax.am

1290 դիտում

Այվազյանը ՌԴ-ում խոսել է հայ գերիների մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարեւորությունը:

Արա Այվազյանը նշել է, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում նոյեմբերի 9-ի եւ դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։

 

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաեւ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին