Մնացականյանը փակ քննարկում է ունեցել ռուսաստանցի փորձագետների հետ - Mediamax.am

2366 դիտում

Մնացականյանը փակ քննարկում է ունեցել ռուսաստանցի փորձագետների հետ


Լուսանկարը` https://www.mfa.am/


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում է ունեցել ռուսաստանցի փորձագետների եւ քաղաքագետների հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունն էր:

 

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը եւ անվտանգային ընկալումները: Նախարարը քննարկման մասնակիցների ուշադրությունն է  հրավիրել օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին