Նախապատրաստվում է Կիպրոս-Հայաստան-Հունաստան գագաթաժողովը - Mediamax.am

5363 դիտում

Նախապատրաստվում է Կիպրոս-Հայաստան-Հունաստան գագաթաժողովը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոս Դենդիասն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Երեւանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքները:

Հայաստանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարարներն ընդգծել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում:

 

Գործընկերները նաեւ մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: 

 

Մեդիամաքսը նշում է, որ 2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով:

 

Արտգործնախարարները համաձայնության եկան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության եւ գործակցության միջոցով երեք երկրի միջեւ խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն էր։

 

Հանդիպմանը որոշում կայացվեց Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020 թվականին:

 

Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում տեղի ունեցավ Նյու Յորքում 2019-ի սեպտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին