Նազարբաեւն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը - Mediamax.am

7346 դիտում

Նազարբաեւն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղված իրավիճակը, որին Հայաստանում մեղադրանք է ներկայացվել:

«Քննարկվելիք թեմաներից է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը հուլիսի 12-ին Ակտաու քաղաքում կայացած հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ է օրակարգը, շատ ծրագրեր կան: Կան նաեւ խնդրահարույց հարցեր, ինչպես այն, որը դուք հիշատակեցիք»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

 

Հուլիսի 26-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին