Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, հայտնել են ՀՔԾ-ից - Mediamax.am

6867 դիտում

Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, հայտնել են ՀՔԾ-ից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատվածով բացակայի Հայաստանից:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ Յուրի Խաչատուրովը տեղեկացվել է այդ մասին:

 

Դիտարկմանը, թե այսինքն՝ Խաչատուրովը կարող է անարգել գնալ և մասնակցել ՀԱՊԿ-ի նիստերին, խոսնակը պատասխանեց, որ ասվածը դա է ենթադրում:

 

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր երկրորդ անգամ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել հուլիսի 30-ին ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ:

 

Յուրի Խաչատուրովին, ինչպես եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին