Ադրբեջանական զինուժը եւս 300 զոհ է ունեցել - Mediamax.am

2516 դիտում

Ադրբեջանական զինուժը եւս 300 զոհ է ունեցել


Լուսանկարը` Հանրային հեռուստաընկերություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօր կեսօրից հետո մարտերը Արցախում նորից թեժացել են, հատկապես՝ հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը Արաքս գետի երկայնքով լայնածավալ հարձակման փորձեր է արել:

 

Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր, որոնք չեն գործում Ադրբեջանի Զինված ուժերի ենթակայության ներքո:

 

«Ադրբեջանական զինուժը տվել է 300 զոհ, կորցրել է 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նա ասել է, որ հայկական զինված ուժերը միայն պաշտպանական մարտեր չեն վարում, «հաճախ իրականացնում են այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթը, հաջողությունները շատ հաճախ արձանագրում ենք միայն ավարտից հետո»:

 

«Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական ռազմական որեւէ օբյեկտ շարքից չհանեն, դրանք ոչ միշտ են ենթակա լուսաբանման: Պատերազմն ընթանում է, լայնածավալ է, լինում են տարբեր ծավալի մարտեր, խուսանավումներ, հաջողություններ կամ անհաջողություններ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հայկական զորքերն անընդհատ հերոսության օրինակներ են ցուցադրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին