5/10/15. Ռուս-վրացական պատերազմը, Ուորլիքի նշանակումը - Mediamax.am

exclusive
8203 դիտում

5/10/15. Ռուս-վրացական պատերազմը, Ուորլիքի նշանակումը


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միխայիլ Սահակաշվիլին Գորիում 2008թ. օգոստոսին
Միխայիլ Սահակաշվիլին Գորիում 2008թ. օգոստոսին

Լուսանկարը` REUTERS

Դավիթ Շահնազարյանը
Դավիթ Շահնազարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 06-12

 

100  հազար ստորագրություն

 

Օգոստոսի 7-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել էր, որ ընդդիմությանը հաջողվել է ավելի քան 100 հազար ստորագրություն հավաքել՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրա գործը Հաագայի միջազգային դատարանին փոխանցելու պահանջի տակ:

Դավիթ Շահնազարյանը Դավիթ Շահնազարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ռոբերտ Քոչարյանը հայկական պետականության ու հայ ժողովրդի դեմ ծանր հանցանքներ է գործել` բռնազավթելով իշխանությունն ու երկրում ավազակապետական ռեժիմ հաստատելով»,- ասել էր Դավիթ Շահնազարյանը:

 

ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ կոչ էր արել Հայաստանի իշխանություններին «ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին եւ նրան դատարանին հանձնել հայրենիքում»:

 

Ռուս-վրացական պատերազմը

 

Օգոստոսի 11-ի տվյալներով Վրաստանից Հայաստան էին վերադարձել մոտ 7 500 քաղաքացի, որոնք ընդհատել էին հանգիստը սեւծովյան հանգստավայրերում՝ Բաթումիում, Քոբուլեթիում, Ուռեկիում եւ այլն:

 

Օգոստոսի 11-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին The Wall Street Journal-ում հրապարակել էր «Պատերազմը Վրաստանում Արեւմուտքի համար մղվող պատերազմ է» հոդվածը,  որում, մասնավորապես, գրել էր.

Միխայիլ Սահակաշվիլին Գորիում 2008թ. օգոստոսին Միխայիլ Սահակաշվիլին Գորիում 2008թ. օգոստոսին

Լուսանկարը` REUTERS

«Եթե Վրաստանը պարտվի, դա կնշանակի Արեւմուտքի պարտությունը նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում եւ դրա սահմաններից դուրս: Հարեւան երկրների առաջնորդները` լինի դա Ուկրաինան, Կովկասի կամ Կենտրոնական Ասիայի պետությունները, ստիպված են լինելու գնահատել` արդյո՞ք չափից ավելի թանկ չէ ազատության եւ անկախության գինը»:

 

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 06-12

 

Ամերիկացի նոր միջնորդը

 

Օգոստոսի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ էր նշանակվել դեսպան Ջեյմս Ուորլիքը (James Warlick):

 

Նախքան այդ նշանակումը Ուորլիքը աշխատել էր որպես ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աֆղանստանում եւ Պակիստանում, ինչպես նաեւ Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության համաձայնագրի հարցերով գլխավոր բանակցողն էր: 

Ջեյմս Ուորլիքը Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

2009-2012թթ. Ջեյմս Ուորլիքը զբաղեցրել էր Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

 

«Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ իրենց օժանդակությանը կողմերին՝ հասնելու տեւական եւ խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հունիսի 18-ին իրենց համատեղ հայտարարությունում նախագահներ Օբաման, Պուտինը եւ Օլանդը կոչ են արել կողմերին նոր էներգիայով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռ մնում են չլուծված, եւ նշել են,  որ ղեկավարները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին: Դեսպան Ուորլիքը ունի իմաստություն, վճիռ ու փորձ, որպեսզի օգնի կողմերին հասնել այդ նպատակին»,- ասվում էր ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրութան մեջ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին