Regina Spektor-ը, Պիտեր Գեբրիելի զանգը եւ մեր Carpet Jam-ը - Mediamax.am

Regina Spektor-ը, Պիտեր Գեբրիելի զանգը եւ մեր Carpet Jam-ը
2340 դիտում

Regina Spektor-ը, Պիտեր Գեբրիելի զանգը եւ մեր Carpet Jam-ը


Եթե կարդում եք սյունակներս, թերեւս, գիտեք, որ Apple Music-ի հավատարիմ բաժանորդ եմ, քանի որ ամսական 5.99 դոլարի դիմաց կարող եմ լսել «աշխարհի ամբողջ երաժշտությունը»:

Պարբերաբար լսում եմ ինձ անհայտ երաժիշտների եւ խմբերի ստեղծագործություններ՝ փորձելով նոր ու հետաքրքիր բաներ գտնել: Այդպես մի օր բացահայտեցի Regina Spektor անունով երգչուհուն եւ նրա Home, before and after ալբոմը: Լսեցի, հավանեցի:



Նույն օրը Youtube-ում գտա Սթինգի եւ Շեգգիի այս հրաշալի փոքրիկ համերգը: Այն լսելուց հետո էլ հայտնաբերեցի, որ Ռեգինա Սպեկտորը եւս եղել է այդ ֆորմատի հյուրը.



Այդքանից հետո չէի կարող իր մասին չկարդալ: Ինչպես եւ ենթադրում էի, Ռեգինան նախկին ԽՍՀՄ-ից է, 1980 թվականին ծնվել է Մոսկվայում, իսկ 1989-ին ծնողների հետ տեղափոխվել է Նյու Յորք եւ հաստատվել Բրոնքսում:

Սա էլ հատված է 10 տարի առաջ «Կոմերսանտին» տված նրա հարցազրույցից.

- Ինչպե՞ս ստացվեց, որ Պիտեր Գեբրիելը իր «Scratch My Back» ալբոմում ձայնագրեց ձեր երգերից մեկը: Ասում են, նրա դստեր հետ ընկերություն ես անում ։

- Այո, Աննայի հետ: Այնքան ծիծաղելի էր. ես սովորաբար չեմ վերցնում հեռախոսը, երբ զանգում են անծանոթ համարից: Մի օր համառ զանգ եղավ, ոչ մի կերպ չէր դադարում: Որոշեցի պատասխանել եւ լսեցի. «Բարև, Պիտեր Գեբրիելն է»: Աննան էր նրան տվել հեռախոսահամարս։ Շոկի մեջ էի՝ նա ասաց, որ ցանկանում է ձայնագրել իմ «Apres Moi» երգը։ Շատ հետաքրքիր նվագախմբային տարբերակ պատրաստեց:

Վերջում էլ նշեմ, որ Հայաստանում կա NPR Music-ի Tiny Desk Concert-ին նման եւ շատ հաջողված ֆորմատ՝ Carpet Jam: Պարզվում է, որ շատ-շատ հետաքրքիր եւ ինքնատիպ երաժիշտներ ունենք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին