«Մոսկվան հրաժարվում է կատարել իր պարտքը»,- ասել է Էրդողանը - Mediamax.am

4729 դիտում

«Մոսկվան հրաժարվում է կատարել իր պարտքը»,- ասել է Էրդողանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Սիրիայում եւ Իրաքում, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է կատարել քրդական կազմավորումները հետ քաշելու մասին իր խոստումները։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Էրդողանը, մասնավորապես, ասել է.

 

«Չնայած մեր բազմաթիվ նախազգուշացումներին Ռուսաստանին, որը 2019 թվականի Սոչիի համաձայնագրի համաձայն պատասխանատու է Հյուսիսային Իրաքը եւ Սիրիան ահաբեկիչներից մաքրելու համար, Մոսկվան չի կատարել եւ հրաժարվում է կատարել իր պարտքը։ Մենք հայտարարել ենք, որ չենք լռելու ահաբեկչության դեմ ու քայլեր կձեռնարկենք, եթե նրանք դա չանեն։ Մենք հարվածներ ենք հասցրել եւ վերացրել ենք ահաբեկիչների 12 բույն Քոբանիում։ Թուրքիան չի զսպելու իրեն, այս հակաահաբեկչական գործողությունը շարունակվելու է թե՛ օդից, թե՛ ցամաքից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին