«Բուժում» են Կոջոյանի, Բաշինջաղյանի եւ Սարյանի նկարները - Mediamax.am

exclusive
3230 դիտում

«Բուժում» են Կոջոյանի, Բաշինջաղյանի եւ Սարյանի նկարները


Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը
Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը
Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Աբրահամյանը
Արտաշես Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» նկարը
Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» նկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մաթեւոսյանը
Արամ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալյա Հովսեփյանը
Ամալյա Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իգոր Պողոսյանը
Իգոր Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մաթեւոսյանը
Արամ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իգոր Պողոսյանը
Իգոր Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Կոջոյանի «Հին անցյալում», Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» եւ Մարտիրոս Սարյանի «Ձորագես» նկարները մի քանի ամիս առաջ դուրս են բերվել Հայաստանի Ազգային պատկերասրահի պահոցներից։ Եւս մի քանի ամիս, ու դրանք կդառնան մշտական ցուցադրության մաս։

 

Այս գործերը զգալի վնասված են եւ երբեւէ չեն վերականգնվել։ Ավելի քան 40 հազար ցուցանմուշ ունեցող պատկերասրահում այսպիսի աշխատանքներ շատ կան, մոտ 15 հազար։ Պետության տրամադրած դոտացիաները բավարարում են տարեկան շուրջ 100 ստեղծագործության մասնակի կամ ամբողջական վերականգնման համար։

 

Կոջոյանի, Բաշինջաղյանի եւ Սարյանի նկարների վերականգնման ծախսերը հոգում է JTI Armenia ընկերությունը՝ Մեդիամաքսի Mediamax Plus հարթակի միջոցով։ Նախորդ տարի գործարկված հարթակը կապող օղակ է աջակցության կարիք ունեցող կրթական ու մշակութային նախաձեռնությունների եւ աջակցելու պատրաստ կազմակերպությունների միջեւ։ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանից տեղեկանալով վերականգնման կարիք ունեցող նկարների մասին, Mediamax Plus-ը աջակցության համար դիմեց JTI Armenia-ին:

 

JTI Armenia ընկերությունը վերականգնման ենթակա ստեղծագործությունների ցանկից ընտրել է այս երեքը, 15 մասնագետից կազմված խորհուրդը քննարկել ու հաստատել է աշխատանքի ընթացքը, ու վերականգնողները սկսել են նկարների «բուժումը»։

Իգոր Պողոսյանը Իգոր Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամեն աշխատանք անհատական մոտեցում է պահանջում։ Մենք բժիշկների նման ենք, ու ինչպես ամեն հիվանդ, նկարներն էլ ունեն իրենց հատուկ խնդիրները, հիվանդության պատմությունը։ Վերականգնման ուղարկված յուրաքանչյուր ստեղծագործության համար անձնագիր ենք պատրաստում,  լուսանկարներով ներկայացնում աշխատանքի սկիզբը, ընթացքը, ավարտը»,-ասում է վերականգնման եւ կոնսերվացման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանը։

 

Հակոբ Կոջոյանի «Հին անցյալում» յուղանկարը, օրինակ, առանձնանում է տեխնոլոգիական շեղումներով։ Նկարիչ-վերականգնող Ամալյա Հովսեփյանն ասում է՝ դա ոչ թե տեխնիկային չտիրապետելու, այլ տարբեր փորձերի արդյունք է։ Բացի դա, աշխատանքը երկշերտ է։ «Հին անցյալում» ստեղծագործությունը Կոջոյանը նկարել է մեկ անգամ արդեն նկարված կտավի վրա։

Ամալյա Հովսեփյանը Ամալյա Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս առանձնահատկություններն են հետագայում հանգեցրել խնդիրների՝ շերտազատումներ, ներկի բազմաթիվ թափվածքներ, խորը ճաքեր։ Ամբողջ ներկաշերտն ամրացնելուց հետո կտավը պետք է կրկնապատվի։ Որ մասերում կարիքը լինի, հիմնաներկ կդրվի, մնացած հատվածներում կանենք երանգավորում, ենթաշրջանակը կփոխենք, կշրջանակավորենք ու կցուցադրենք։

 

Մեծ ակնածանքով է արվում աշխատանքը, մեր միջամտությունը նավազագույն է, իրավունք չունենք հեղինակային ներկից մի փշուր կորցնելու։ Որոշ գործընթացներ շատ տեսանելի չեն, բայց բավականին երկար աշխատանք ու ժամանակ են պահանջում»,-ասում է Ամալյա Հովսեփյանը։

Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» նկարը Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» նկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» նկարը եւս ունի ճաքեր, եզրերին հարող հատվածներում մաշվածություն ու ներկաշերտի մանր թափվածքներ կան։ Բայց վերականգնողների առաջնային խնդիրը կենտրոնական հատվածի պատռվածքն է՝ մոտ 15 սանտիմետր։

Արամ Մաթեւոսյանը Արամ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հեղինակային գործվածքին համապատասխան, որքան հնարավոր է՝ուղղելու ենք կտավը, որպեսզի հետո բացակայող տեղերը լրացնենք եւ կատարենք ամրացում։ Աշխատում ենք հյուսվածքով ու գործվածքով տվյալ դարաշրջանին համապատասխանող կտավով»,- ասում է վերականգնող Արամ Մաթեւոսյանը։

Արամ Մաթեւոսյանը Արամ Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտիրոս Սարյանի «Ձորագես» նկարի վերականգնումը, մասնագետների բնորոշմամբ, «աննախադեպ բարդ է»։ Կտավը բաղկացած է երկու՝ իրար կարված մասերից։ Որպեսզի կտավի կենտրոնով անցնող կարը չերեւա, Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը, մեկ ամսից ավելի, միացնում են կտավի երկու մասերը՝ միացման դեռևս չկիրառված եղանակով։

Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը Տաթեւիկ Ամիրխանյանն ու Արտաշես Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա գործված կտավ է եղել։ Մենք թեզանի հորիզոնական թելերը հեռացրել ենք, եւ միայն հենքի ուղղահայաց թելերն են մնացել։ Ու հենց իր «հարազատ» թելերի միջոցով կատարվել է երկու կտավների միացումը։ Բարդությունն այն է, որ ամեն թելը մշակվում է, որոշ թելեր հեռացվում են, որովհետեւ խիտ է, աջ կողմի թելը սոսնձվում է ձախ կողմի կտավին ու հակառակը»,- իրենց մանրակրկիտ աշխատանքն է ներկայացնում Արտաշես Աբրահամյանը։

Արտաշես Աբրահամյանը Արտաշես Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարդ փուլն ավարտելուց հետո ներկաշերտի ամրակայում ու կտավի կրկնապատում է արվելու։

 

Իգոր Պողոսյանն ասում է, որ նախկին Խորհրդային միության տարածքում Հայաստանի Ազգային պատկերասրահը ցուցանմուշների քանակով երրորդն էր, և այսօր թանգարանին տրվող պետական դոտացիաները բավարար չեն։ Բարերարների աջակցությունը կարեւոր է։ JTI Armenia ընկերության հատկացրած գումարով գնել են վերականգնման համար անհրաժեշտ նյութերը, որոնք թանկ են եւ հիմնականում բերվում են արտերկրից։

Իգոր Պողոսյանը Իգոր Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարների վերականգնումը կավարտվի մոտավորապես 6 ամսից։ Ընթացիկ աշխատանքը շատ է, իսկ մասնագետներն ընդամենը 8-ն են։ Նրանք են վերականգնում եւ կոնսերվացնում պատկերասրահի հավաքածուի բոլոր ստեղծագործությունները՝ լինի գեղանկար, գրաֆիկական կամ փայտի աշխատանք, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ։

 

Լուսինե Ղարիբյան   

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին