Գործարկվել է Mediamax Plus հարթակը - Mediamax.am

exclusive
6058 դիտում

Գործարկվել է Mediamax Plus հարթակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 31-ին կայացած Մեդիամաքս մեդիա-ընկերության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարվել է Mediamax Plus հարթակի գործարկման մասին:

«Մեդիամաքսը ոչ միայն մեդիա է, այլեւ էկոհամակարգ, որը փորձում է իր շուրջը լավ միջավայր ստեղծել: Մեր 20-ամյակի առիթով որոշեցինք կանոնակարգել այդ գործունեությանը եւ ստեղծել Mediamax Plus հարթակը: Աշխատանքի բերումով հաճախ առնչվում ենք լավ կրթական եւ մշակութային նախաձեռնությունների հետ, որոնք աջակցության կարիք ունեն, եւ այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բյուջեներ, սակայն երբեմն դժվարանում են լավագույն կիրառությունը գտնել դրանց համար: Mediamax Plus-ը կապող օղակ է լինելու, որը միավորելու է աջակցության կարիք ունեցողներին եւ այն տրամադրողներին», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

«Արդեն կարող ենք հայտնել Mediamax Plus-ի առաջին նախագծի մասին: Մեր միջնորդությամբ JTI Armenia ընկերությունը միջոցներ կհատկացնի Հայաստանի Ազգային պատկերասրահին՝ Հովնաթան Հովնաթանյանի կտավներից մեկը վերականգնելու եւ վերականգնումից հետո ցուցադրելու համար: Այս նախագծի մանրամասները կհայտնենք առաջիկայում», - ասել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին