«Ավրորա-2018»՝ «կադրից դուրս» մնացած դրվագները - Mediamax.am

10409 դիտում

«Ավրորա-2018»՝ «կադրից դուրս» մնացած դրվագները


Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»

Լուսանկարը` «Ավրորա»


Հունիսի 8-ից 10-ը Հայաստանում կայացան «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի երրորդ մրցանակաբաշխության միջոցառումները: Մեդիամաքսը՝ «Ավրորայի» հետ համագործակցությամբ, ներկայացնում է «կադրից դուրս» մնացած որոշ դրվագներ:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

«Ավրորա-2018» եռագրության երկրորդ մասը տեղի ունեցավ հունիսի 10-ի վաղ առավոտյան Խոր Վիրապի վանական համալիրի հարեւանությամբ: Արարողության մասնակիցները ժամանում էին ժամը 03:00-ից սկսած: Նրանց թվում էր Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթը:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

«Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը բոլորի հետ միասին դիմավորեց լուսաբացը եւ տեսավ արթնացող Արարատ լեռը:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

Լուսաբացը Խոր Վիրապում դիմավորելը հենց Ռուբեն Վարդանյանի գաղափարն էր:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

«Ավրորա-2018»-ի երեք հավակնորդները Երեւանում այցելեցին Կապույտ մզկիթ:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

Իսկ «Ավրորա-2017»-ի դափնեկիր Թոմ Կատինայի տիկնոջը Տաթեւում լավաշ թխել էին սովորեցնում:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

«Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի անդամ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Լորդ Արա Դարզին Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր դարձավ:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

«Ավրորա-2017»-ի դափնեկիր Թոմ Կատինան եւ Սուդանում իրեն փոխարինած հայ բժիշկները հյուրընկալվեցին Երեւանի կոնյակի գործարանում:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

«Ավրորա»-ի համահիմնադիր Վարդան Գրեգորյանը Մատենադարանում ստորագրում է «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում։ 

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Պաուէրը Հայոց Ցեղասպանության թանգարանում:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

Սամանտա Պաուէրը Երեւանում ասաց, որ ափսոսում է նրա համար, որ Բարաք Օբամայի վարչակազմը չկարողացավ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

Լուսաբացին Խոր Վիրապում շուրջպար էին բռնել պրոֆեսիոնալ պարողները, հյուրերը եւ «Ավրորայի» համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը:

 

Լուսանկարը` «Ավրորա»

 

Խոր Վիրապում ներկա հյուրերից շատերն անվանական խաղողի տնկիներ ունեցան:

 

Լուսանկարները` «Ավրորա»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին