ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել է արյան դոնորների «փրկարարների ակումբին» - Mediamax.am

exclusive
3717 դիտում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել է արյան դոնորների «փրկարարների ակումբին»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաննա Սկաուն
Նաննա Սկաուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Մարգարյանը
Տաթեւիկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միացել են ՀՀ առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի «Արյան Բանկի» «1/5000» նախագծին, որն ուղղված է Հայաստանում արյան անվարձահատույց եւ կանոնավոր դոնորության զարգացմանը։

 

Արյան դոնոր կամ «փրկարարների ակումբի» անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր անձ, ով չունի հակացուցումներ արյունատվության համար։ Ակումբի նպատակն է իր շուրջը համախմբելու մարդկանց, որոնք պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ։

Նաննա Սկաուն Նաննա Սկաուն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միավորված ազգերի կազմակերպության գործունեությունը միտված է մարդկանց կյանքի բարելավմանը, եւ ՄԱԿ-ի աշխատակիցների մեծ մասը հասկանում է, որ իրենց առաքելությունը ակտիվ քայլեր ձեռնարկելով փոփոխություն բերելն է։ Արյան նվիրաբերումը ոչ միայն մարդասիրական գործողություն է, որը կյանքեր է փրկում, այլեւ այդ ազդեցությունն ունենալու հիանալի միջոց է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացի այդ, հետազոտություններն ապացուցել են, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար արյուն են նվիրաբերում, շատ ավելի երկար կյանք ունեն։ Թեեւ որոշ մարդիկ կարող են մտավախություն ունենալ արյուն նվիրաբերելուց՝ ելնելով անվտանգության նկատառումներից, Հայաստանում մենք ունենք խիստ կանոնակարգեր՝ ապահովելու անվտանգ եւ վարակից զերծ արյան մատակարարումը»,- Մեդիամաքսին ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«1/5000» արշավը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին։ Հայաստանում արյան պաշարներն ու պահանջարկը բավարարելու համար տարեկան անհրաժեշտ է մոտ 5000 կրկնվող (կանոնական) արյան դոնոր, այսինքն՝ մոտ 10 000 դոնորություն։

Տաթեւիկ Մարգարյանը Տաթեւիկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արյուն ստանալ կարող ենք միայն մարդկանցից, այն հնարավոր չէ ստեղծել լաբորատոր պայմաններում կամ վերստեղծել դեղորայքի միջոցով։ Հայաստանում դոնորության գաղափարը, մշակույթը, ըստ էության, չի գործում, այդ պատճառով էլ փորձում ենք խթանել ծրագրի միջոցով։ Հայաստանում այժմ արյան պահանջարկը մեծ է՝ հաշվի առնելով Արցախյան վերջին դեպքերը, մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստան, ռելոկանտների թիվն ու այլ գործոններ՝ վիրահատությունների թվի ավելացում, ծնելիության աճ եւ այլն, որոնք նպաստում են պահանջարկի մեծացմանը»,- Մեդիամաքսին ասել է «Արյան բանկի» համակարգող Տաթեւիկ Մարգարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշել է, տարին գոնե երկու անգամ արյուն նվիրաբերելը լիարժեք բավարար կլինի, որ կարողանանք ապահովել Հայաստանը արյան պաշարներով։ «1/5000» արշավի մեկնարկի պահից սկսած ծրագրին մասնակցել է մոտ 100 մարդ, նպատակը տարեկան 5000 մարդու դոնորություն ապահովելն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արյան նվիրատվությունը առանցքային դեր է խաղում համայնքի առողջության պահպանման գործում: Նպաստելով արյան բանկերին՝ անհատներն աջակցում են արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին եւ ապահովում են արյան բավարար մատակարարում կարիքավոր հիվանդների համար: Այս հավաքական ջանքերը ամրապնդում են առողջապահական համակարգը։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին