Մեկնարկել է 2025թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը - Mediamax.am

728 դիտում

Մեկնարկել է 2025թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը


Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: 2025թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն սկսված է:

«Ինձ մեծ ուրախություն է պատճառում առաջադրումների նոր փուլի մեկնարկը: Ընտրող հանձնաժողովի պատվարժան անդամներն ու ես անհամբեր սպասում ենք նոր եւ ոգեշնչող թեկնածուների առաջադրմանը եւ նրանց ազդեցիկ պատմություններին: Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ առաջադրում են համայնքներում աշխատող հարյուրավոր ակտիվիստների, որոնց արժանի են համարում այս մարդասիրական մրցանակին, իսկ մեզ համար պատիվ է, որ կարող ենք լույս սփռել նրանց ակնառու աշխատանքի վրա»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

 

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որից հետո ստուգվում է նրանց համապատասխանությունն առաջադրման չափանիշներին: Նախնական գնահատումից հետո «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների կարճ ցուցակ: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրում է «Ավրորայի» հերոսներին, ապա՝ մրցանակի դափնեկրին, որի անունը հայտարարվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:

 

2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել Դենիս Մուկվեգեն՝ կանանց պաշտպանելու եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործադրած խիզախ ջանքերի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին