Հայ Առաքելական եւ Անգլիկան եկեղեցիները առաջնորդները քննարկել են արցախահայերի խնդիրները - Mediamax.am

3131 դիտում

Հայ Առաքելական եւ Անգլիկան եկեղեցիները առաջնորդները քննարկել են արցախահայերի խնդիրները


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ։

Մայր Աթոռից հայտնել են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջեւ ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերին եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին