«Բազմազանության», համասեռամոլության եւ քաոսային ասուլիսի մասին - Mediamax.am

2245 դիտում

«Բազմազանության», համասեռամոլության եւ քաոսային ասուլիսի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեկ Երեւանում տապալված «Բազմազանության շքերթի» կապակցությամբ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները փորձել են պարզաբանումներ տալ այսօր:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանն այսօր ասել է, որ իրենց կազմակերպած «Բազմազանության շքերթը» ապշեցուցիչ ապատեղեկատվության հետեւանքով վերածվել է քաոսի:

 

Նրա խոսքերով, իրենց նպատակն է եղել ներկայացնել Հայաստանում առկա մշակութային բազմազանությունը, սակայն միջոցառումը անհասկանալի պատճառներով որակվել է որպես «գեյ շքերթ»:

 

«Մեր կազմակերպությունը հրավիրել էր Հայաստանում բնակություն հաստատած իրաքցի կին փախստականներին, ովքեր հոգեբանական հարմարման խնդիր ունեն, որպեսզի պատմեին իրենց խնդիրների մասին»,-ասել է նա:

 

Միաժամանակ նա նշել է, թե տեղյակ չէ` արդյոք շքերթի մասնակիցների շարքում կային համասեռամոլներ: «Մենք մասնակիցներին չենք հարցրել նրանց սեռական կողմնորոշման մասին»,-ասել է նա:

 

Ասուլիսի ընթացքում գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ասել է, որ «երեւի ներկաները խուսափում են այդ հարցին անդրադառնալ, բայց պետք է նշել, որ մշակութային բազմազանությունը ենթադրում է նաեւ սեռական փոքրամասնությունների պաշտպանություն», ինչը լրագրողների մոտ նոր հարցեր է առաջացրել:

 

Երբ լրագրողները փորձել են ճշգրտող հարցերի միջոցով պարզել, թե ինչպես ստացվեց, որ խաղաղ շքերթին դեմ դուրս եկան համասեռամոլությանը դեմ արտահայտվող հարյուրավոր մարդիկ, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը զայրացած դուրս է եկել դահլիճից, ասելով` «սա դասախոսություն չէ»:

 

Իսկ ասուլիսին ներկա գտնվող կազմակերպությունների ներկայացուցիչները սկսել են աղաղակել, որ անհանդուրժողականության պատճառով է, որ երեկ երթի մասնակիցները թքել են իրենց ընկերների վրա եւ հայհոյել:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին