Գարեգին Բ. «Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ» - Mediamax.am

2365 դիտում

Գարեգին Բ. «Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ»


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան։ Մեդիամաքս։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ «իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են»:

«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը», - ասել է Վեհափառը՝ «Հրապարակին» տված հարցազրույցում:

 

«Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, եւ նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի եւ հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին