Փաշինյանն ազդարարել է Հայաստանի տիեզերական արբանյակի գործարկումը - Mediamax.am

4638 դիտում

Փաշինյանն ազդարարել է Հայաստանի տիեզերական արբանյակի գործարկումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան եւ մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանում, ինչպես նաեւ՝ տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»,- ասել է վարչապետը:

 

Նա հայտնել է, որ մինչեւ 2023թ.-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ:

 

«Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման եւ փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի արած լուսանկարների կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ոլորտներում», - ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին