Փիթեր Գեբրիել. «Ջիվան Գասպարյանը մեծագույն վարպետ էր» - Mediamax.am

3516 դիտում

Փիթեր Գեբրիել. «Ջիվան Գասպարյանը մեծագույն վարպետ էր»


Փիթեր Գեբրիելը
Փիթեր Գեբրիելը

Լուսանկարը` https://ideahuntr.com/

Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը 2005 թվականին
Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը 2005 թվականին

Լուսանկարը` Գարիկ Իսրայելյան


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ երաժիշտ Փիթեր Գեբրիելը հարգանքի տուրք է մատուցել Ջիվան Գասպարյանի հիշատակին:

«Ես սիրահարվեցի դուդուկին, երբ ուսումնասիրություններ էի կատարում Սկորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի համար: Հայաստանում ասում են, որ երբ դուդուկը լավ են նվագում, բոլորն արտասվում են: Ջիվան Գասպարյանի դուդուկի մեծագույն վարպետ էր:

 

Նրա հետ հրաշալի էր ընկերակցել, նրա մեջ չարաճճիություն կար: Երբ մենք նրան տեսնելու կամ նրա հետ նվագելու երջանիկ հնարավորություն էինք ունենում, ապա նրա հոգին կարծես դուրս ես հորդում:

Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը 2005 թվականին Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը 2005 թվականին

Լուսանկարը` Գարիկ Իսրայելյան

Մի անգամ երեկոյան ընթրում էինք Real World Studios-ում, երբ նա վեր կացավ եւ ասաց. «Սա նվագում եմ մայրիկիս համար»: Բոլորս հուզվեցինք: Երբ նա դուդուկը մոտեցնում էր շուրթերին, ապա կախարդում էր բոլորին: Շնորհակալ եմ, Ջիվան», - գրել է Փիթեր Գեբրիելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին