Գարեգին Բ. Դադիվանքը փրկվեց Պուտինի ու Կիրիլի ջանքերի շնորհիվ - Mediamax.am

3167 դիտում

Գարեգին Բ. Դադիվանքը փրկվեց Պուտինի ու Կիրիլի ջանքերի շնորհիվ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Դադիվանքի հոգեւոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության եւ սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը հնարավոր դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ:

Այդ մասին այսօր ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ընդունելով 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի առիթով անցկացված կլոր սեղանի հայ եւ ռուս մասնակիցներին:

 

Նա բարձր գնահատական է տվել Ռուսաստանի իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման գործում ներդրած ջանքերի առնչությամբ։

 

Գարեգին Երկրորդը խոսել է գրավված եւ հանձնված տարածքներում հայկական պատմական հուշարձանների եւ սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին՝ հույս հայտնելով, որ այս երեւույթները կարժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականի։

 

2020 թ. նոյեմբերի 14-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իլհամ Ալիեւի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը գտնվում են այն շրջաններում, որոնք վերադարձվում են Ադրբեջանին եւ շեշտել էր այդ սրբավայրերի պահպանման եւ եկեղեցական բնականոն կյանքի ապահովման կարեւորությունը: «Ալիեւը ասել է, որ ադրբեջանական կողմը գործելու է հենց այդ սկզբունքով», - ասված էր Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին