Պուտինը կրկին խոսել է Փաշինյանի ու Ալիեւի հետ - Mediamax.am

2748 դիտում

Պուտինը կրկին խոսել է Փաշինյանի ու Ալիեւի հետ


Լուսանկարը` http://kremlin.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հերթական հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնության կատարման գործնական կողմը:

Պուտինը գոհունակություն է հայտնել, որ պայմանավորվածությունները կատարվում են, իսկ իրավիճակը վերահսկվում է:

 

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը գտնվում են այն շրջաններում, որոնք վերադարձվում են Ադրբեջանին: Այս առումով նա շեշտել է այդ սրբավայրերի պահպանման եւ եկեղեցական բնականոն կյանքի ապահովման կարեւորությունը:

 

Ալիեւը ասել է, որ ադրբեջանական կողմը գործելու է հենց այդ սկզբունքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին