Փաշինյանն օգոստոսի 17-ին հանրահավաք է հրավիրում - Mediamax.am

6614 դիտում

Փաշինյանն օգոստոսի 17-ին հանրահավաք է հրավիրում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք:

Հանրահավաքի օրվա ընտրությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 100-րդ օրով:

 

«Պետք է կարեւոր խոսակցություն ունենանք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերջին 100 օրվա ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու հետո, թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ աճ ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումը ապահովել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը կարեւորել է բոլոր քաղաքացիների մասնակցությունը հանրահավաքին՝ նշելով, որ «դա անհրաժեշտ է ապագայի կայուն հիմքերը դնելու եւ գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար»:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հանրահավաքի ընթացքում անդրադառնալու են նաեւ այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվել է կառավարությունն այս ընթացքում եւ որոնց լուծմամբ ներկայում զբաղվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին