Նյու Յորքում այսօր կմեկնարկի 100 LIVES նախաձեռնությունը - Mediamax.am

4416 դիտում

Նյու Յորքում այսօր կմեկնարկի 100 LIVES նախաձեռնությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքում այսօր կազդարարվի «100 Կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկի եւ մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (Aurora International Humanitarian Prize) հիմնման մասին:

Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։

 

«100 Կյանք»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

 

«100 Կյանք» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակի հիմնման միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում, ինչպես նաեւ արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր հարյուր տարի առաջ հազարավոր հայերի են փրկել:

 

«Նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ եւ որոնց ջանքերով տապալվել է Ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Նախագծի շրջանակում համադրել ենք երեք բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային եւ ապագային»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

Նախաձեռնության շնորհանդեսի արարողությանը մասնակցելու են աշխարհահռչակ անձինք:

 

Ուղիղ հեռարձակմանը հնարավոր է հետեւել այստեղ՝ մարտի 11-ի գիշերը՝ ժամը 01:00-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին